Նոյեմբերի 5-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

05 նոյեմբեր,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 12:00-ին Ազգային ժողովի 314 դահլիճում կկայանա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ժամը 12:00-ին Ազգային ժողովի 114 դահլիճում կկայանա Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի ղեկավարի և ՀԿԵ գլխավոր տնօրենի համատեղ մամուլի ասուլիսը: Տուրիզմի հայկական ֆեդերացիան եվ Հարավկովկասյան երկաթուղին ակտիվացնում են համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում կնքելով համագործակցության հուշագիր։ Այն մասին, թե ի՞նչ է երկաթուղային տուրիզմը, ի՞նչ համատեղ նախագծեր են մշակում Հայաստանի տուրիզմի ֆեդերացիան և Հարավկովկասյան երկաթուղին և ինչպես է նոր նախագիծը ազդելու Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի վրա մամուլի կենտրոնում կպատմեն. Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի ղեկավար Մեխակ Ապրեսյանը, Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

Մշակույթ

Ժամը 16:00-ին Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում կկայանա Գդանսկի Հայկական միության գործունեության 10-ամյա հոբելյանին նվիրված տարեգրքի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա կլինեն նաև Լեհաստանից ժամանած պատվիրակության անդամներ՝ մշակութային գործիչներ և արվեստագետներ։ Տարեգիրքը տպագրվել է «Մուսալեռ» տպագրատան աջակցությամբ։ Միջոցառման կազմակերպիչներ՝ Գդանսկի Հայկական միություն. ԱՐՏ PR ընկերություն, Հայաստանի նկարիչների միություն:

Ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Գուստավ Հոլսթի «Մոլորակները» սյուիտը։ Կոմպոզիտոր

Գուստավ Հոլսթը, հետաքրքրվելով աստղաբանությամբ, ստեղծել է յուրահատուկ

«Մոլորակները» սյուիտը, որում յուրաքանչյուր մաս խորհրդանշում է մի մոլորակ: Դիրիժոր Կոնրադ վան Ալֆեն։ +374 93 51 71 12:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը