Մարզեր

Գավառի 2 դպրոցի «Արմաթ» աշխատանոցի սաները մրցանակներով են վերադարձել միջազգային ռոբոտաշինության մրցաշարից

2 րոպեի ընթերցում

Գավառի 2 դպրոցի  «Արմաթ» աշխատանոցի սաները մրցանակներով են վերադարձել միջազգային ռոբոտաշինության մրցաշարից

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ավագ և  Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցներում գործող «Արմաթ» աշխատանոցի սաներ Վանիկ Մանուկյանը և Օնիկ Հակոբյանը երկրորդ տեղ են գրավել Պանամայում վերջերս կայացած «FIRST Global» ռոբոտաշինության առաջնությունում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառ քաղաքի Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Ալիտա Գասպարյանը, «FIRST Global»-ը ռոբոտաշինության և ճարտարագիտության ամենահեղինակավոր միջազգային առաջնություններից է։ Մրցաշարին մասնակցել է 192 թիմ՝ 182 երկրից։ Մրցույթի թեմատիկան եղել է ռոբոտների միջոցով բնապահպանական խնդիրների լուծումը։ Հայաստանի թիմի մարզիչ-խմբավարը Էրիկ Միրզոյանն էր, անդամները՝ Դվինի միջնակարգ դպրոցի «Արմաթ» աշխատանոցի սան Դավիթ Ղազարյանը, Գավառի N 2 միջնակարգ  դպրոցի «Արմաթ» աշխատանոցի սան Օնիկ Հակոբյանը, Գավառի ավագ դպրոցի «Արմաթ» աշխատանոցի սան Վանիկ Մանուկյանը և Երևանի N 131 դպրոցի «Արմաթ» աշխատանոցի սան Մարի Օհանյանը։ Թիմը գրավել է պատվավոր երկրորդ տեղը։

«Արմաթ»-ը ճարտարագիտական կրթության հայկական ազգային ծրագիրն է, որն իրականացվում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում