Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական առումով լուծված կոնֆլիկտը սոցիալ-հոգեբանական առումով լուծելու խնդիր է տեսնում

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը քաղաքական առումով լուծված է համարում, սակայն սոցիալ-հոգեբանական առումով խնդիր է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում:

«Անկախության առաջին օրից մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, խաղաղություն երևույթի հետ չենք առնչվել երբեք: Մեր անկախությանը նախորդող շրջանում մեր հարաբերությունների բնորոշիչը եղել է կոնֆլիկտը: Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանն անկախություն ստացել են կոնֆլիկտի տրամաբանության մեջ և կոնֆլիկտից բխած էներգետիկայի շնորհիվ: Ավելի քան 30 տարվա կոնֆլիկտը շարունակվում է մինչև օրս: Քաղաքական առումով, կոնֆլիկտն ավարտված է, լուծված է, բայց սոցիալ-հոգեբանությունը մի երևույթ չէ, որ կարելի է արգելակները քաշելով կանգնեցնել: Այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է մամուլում, փորձագիտական շրջանակներում, անգամ երկրների առաջնորդության մակարդակում, պետք է այս երևույթների հետ հարաբերվելու ճիշտ բանաձևեր գտնենք»,- ասաց Փաշինյանը: 

Հայաստանի վարչապետն ընդգծեց՝ սոցիալ-հոգեբանական առումով խնդիրը հնարավոր է հաղթահարել քաղաքական առաջնորդությամբ: 

«Հենց քաղաքական առաջնորդությունը պետք է հստակ պատասխան տա մի հարցի՝ մենք ուզում ենք լինել պատմության սպառո՞ղ, թե՞ պատմության ստեղծող: Վերջին երկու տարիների փորձը մեզ ասում է, որ մենք կարող ենք լինել պատմություն ստեղծող, ինչն ամենևին չի նշանակում մոռանալ պատմությունը, բայց մյուս կողմից՝ չմոռանալ պատմությունը և լինել պատմություն ստեղծող, նշանակում է չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման մեջ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետն ընդգծեց՝ եթե այսօր գործողությունների տրամաբանությունն ու հիմնավորումը փորձենք գտնել պատմության մեջ, ապա կնշանակի, որ չենք հավատում խաղաղությանը: 

«Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող ամենամյա միջազգային համաժողովը նվիրված է Հարավային Կովկասի տարածաշրջայնացմանը, խաղաղության գործընթացին, հաղորդակցության և առևտրային ուղիների ապաշրջափակմանը, միջազգային ու տարածաշրջանային այլ օրակարգային թեմաների։ Միջոցառմանը տարբեր ձևաչափերով կմասնակցեն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ Հայաստանից, հարևան բոլոր երկրներից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից, Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից և այլն։

Հայերեն English Español فارسی ქართული Русский Türkçe

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ