3 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
04 նոյեմբեր, 2025
ՀՀ ԱԺ
Ժամը 10:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2026թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ գիտություն, կրթություն, մշակույթ, սպորտ, սփյուռք, երիտասարդություն եւ տեղեկատվություն:
Ժամը 15:30-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2026թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ գյուղատնտեսություն:
Պետական կառույցներ
Ժամը 10:00-ին (գրանցումը՝ 09։00-09:45) «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա ամենամյա միջազգային երկօրյա համաժողովի բացումը, որն այս տարի կրելու է «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը: Համաժողովը նվիրված է Հարավային Կովկասի տարածաշրջայնացմանը, խաղաղության գործընթացին, հաղորդակցության և առևտրային ուղիների ապաշրջափակմանը, միջազգային ու տարածաշրջանային այլ օրակարգային թեմաների։ Միջոցառմանը տարբեր ձևաչափերով կմասնակցեն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ Հայաստանից, հարևան բոլոր երկրներից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից, Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից և այլն։ Խնդրում ենք համաժողովի բացմանը ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։ +(374) 93 057555, +(374) 77 565888:
Ժամը 13:50-ին Կենտրոնական բանկում կկայանա ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ: Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 14:00-ին: Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: 59 25 92 (ներքին 0702):
Մշակույթ
Ժամը 17:00-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի /ՀԳՊԱ/ «Ալբերտ և Թովե Բոյաջյան» ցուցասրահում /Իսահակյան 36/ տեղի կունենա Ցոլակ Թոփչյանի «Անկայուն կյանքի գրաֆիկան» ցուցահանդեսի բացումը։ Սրանով Բոյաջյան ցուցասրահը սկսում է իր «Ակադեմիայի շրջանավարտները» շարքը։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Ադամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկայի հետ համագործակցությամբ։ Ցոլակ Թոփչյանը ծնվել է Գյումրիում, ավարտել է ՀԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղը։ Թոփչյանի աշխատանքները պահվում են մասնավոր և հանրային հավաքածուներում՝ Հայաստանում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և Հարավային Կորեայում։ Արվեստագետը ներկայումս ապրում և աշխատում է Բեռլինում։