Եվրոպա

Իսպանիայի թագավորը կայցելի Չինաստան

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի թագավորը կայցելի Չինաստան

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը նոյեմբերի 10-13-ը պետական այցով կմեկնի Չինաստան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, տեղեկությունը հաստատել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը։

Ֆիլիպ VI-ը կլինի առաջին իսպանացի միապետը, ով վերջին 18 տարիների ընթացքում այցելում է Չինաստան։ Սա նաև Ֆիլիպ VI-ի առաջին արտերկրյա պետական ​​այցն է։ 

Նշվում է, որ այցի ընթացքում Իսպանիայի թագավորը կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, վարչապետ Լի Ցյանի և Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական  Ժողովի մշտական ​​կոմիտեի նախագահ Չժաո Լեցզիի հետ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում