Թրամփը հաստատել է ԱՄՆ միջուկային զենքի փորձարկումներ անելու մտադրությունը

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար տեսնել միջուկային զենքի զինանոցների կրճատում ամբողջ աշխարհում, և արդեն քննարկել է այս հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս և այլ հարցերի վերաբերյալ Թրամփը խոսել է ամերիկյան CBS News-ին տված լայնածավալ հարցազրույցում։ 

«Մենք ավելի շատ միջուկային զենք ունենք, քան որևէ այլ երկիր աշխարհում։ Եվ կարծում եմ, որ մենք պետք է ինչ-որ քայլ ձեռնարկենք ապամիջուկայնացման ուղղությամբ։ Ես այս հարցը քննարկել եմ թե՛ նախագահ Պուտինի, թե՛ նախագահ Սիի հետ։ Մենք բավարար քանակությամբ միջուկային զենք ունենք ամբողջ աշխարհը 150 անգամ պայթեցնելու համար։ Ռուսաստանը շատ միջուկային զենքեր ունի, Չինաստանն էլ կունենա։ Այս պահին ունեն որոշակի քանակությամբ»,- ասել է Թրամփը։ 

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է տասնյակ տարիներ անց հանձնարարել Պենտագոնին սկսել միջուկային զենքի փորձարկումները՝ ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ դա անհրաժեշտ է՝ տեսնելու համար, թե ինչպես են այդ զենքերն աշխատում։ Բացի այդ, նա ընդգծել է, որ միջուկային զենքի փորձարկումներ անում են Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, Չինաստանը, հետևաբար նա չի ցանկանում, որ Միացյալ Նահանգները լինի «միակ երկիրը, որը փորձարկումներ չի անում»։

«Այո, մենք մյուս երկրների նման միջուկային զենքի փորձարկումներ ենք անելու»,- հաստատել է Թրամփը։ 

Հայերեն العربية Русский

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի