Երևան

Ֆրանսիական Իլ դը Ֆրանսն ու Երևանը շարունակում են ամրապնդել գործընկերային կապերը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիական Իլ դը Ֆրանսն ու Երևանը շարունակում են ամրապնդել գործընկերային կապերը

Ֆրանսիական Իլ դը Ֆրանսի և Երևանի համագործակցությունը շարունակվում է, այս անգամ արդեն 3 հիմնական ոլորտներում`քաղաքաշինություն, տրանսպորտային համակարգ և թափոնների մշակում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Ծրագիրն արդյունավետորեն իրագործելու նպատակով երկուստեք կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ։ Կրթական մասն ապահովում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, որը Երևանի քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների համար անցկացնում է GIS ուսուցման և աջակցության ծրագիր։ Դրանք քաղաքաշինական մասնագետներին հնարավորություն են տալիս ստանալու եռաչափ ճշգրիտ պատկերներ և կայացնել ավելի հիմնավորված որոշումներ։
Նախաձեռնությունն իրագործվում է Իլ դը Ֆրանս շրջանի աջակցությամբ, որը նպաստում է Երևանի քաղաքապետարանի կառավարման գործընթացներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն ու դրանց արդյունավետության մեծացմանը։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում