Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

01 նոյեմբեր,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 14:00-ին Երևանի ֆունիկուլյոռում (Չարենցի փողոց 1/3) հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու Green Green-ի հոբելյանական շաբաթօրյակին: Երևանի քաղաքապետարան:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 16:00-ին Երևանի Կապույտ մզկիթում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի կազմակերպությամբ տեղի կունենա «Նադիր շահի ժամանակաշրջանի երկու պատմական վկայություն» (աշխատասիրությամբ՝ Արտակ Մաղալյանի) և «Մատթեոս Ուռհայեցու ժամանակագրություն» գրքերի պարսկերեն թարգմանությունների շնորհանդեսը։ Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև «Իրանագիտական ուսումնասիրությունների հանդեսը» (Մաշտոց համալսարան): Կհնչեն նաև հատվածներ Նարեկացու և Մոլանայի ստեղծագործություններից: Գրքերի թարգմանիչ՝ Գարուն Սարգսյան:

Ժամը 16:00-ին «Գրանդ հոթել ապրիկոտ Գյումրի» հյուրանոցում (ք.Գյումրի, Աբովյան փ. 218) կկայանա Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի պաշտոնական բացման արարողությունը: ճեպազրույցներին կմասնակցեն՝ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի հիմնադիր Վահե Գաբրաշը, գլխավոր տնօրեն Խաչիկ Հակոբյանը, խորհրդատու, EHL ներկայացուցիչ Ան Սելին Դեպյերան /Շվեյցարիա/, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, «Ապրիկոտ» հյուրանոցային ցանցի հիմնադիր Հրանտ Գրիգորյանը, Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի /SAAH/ դեսպան Ֆրեդերիկ Պեռենը: Ժամը 14:00-ին - լրագրողների տեղափում Երևանից Գյումրի (ավտոբուսում տեղ ամրագրելու համար՝ 055 509982), ժամը 21:00-ին - լրագրողների վերադարձ Գյումրիից Երևան: Նարեկ Թովմասյան, +374 55 509982: 

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը