Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

30 հոկտեմբեր,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 12:30-ին ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում նախատեսված է Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի եւ Եվրանեսթ ԽՎ համանախագահ Սերգեյ Լագոդինսկու ճեպազրույցը:

Ժամը 13:30-ին Ազգային ժողովի 330 դահլիճում կկայանա ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2026թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ սոցիալական ապահովություն, նպաստներ եւ թոշակներ:   

Ժամը 16:00-ին Ազգային ժողովի 330 դահլիճում կկայանա ԱԺ առողջապահության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2026թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ առողջապահություն:   

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին Երևանի քաղաքապետարանում մամուլի ասուլիսի շրջանակում կներկայացվեն «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի ծրագրի մանրամասները: Բանախոսներ՝ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյան, «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի համահիմնադիր, տնօրեն Սաթէ Խաչատրյան, խորեոգրաֆներ Մուրադ Մերզուկի,  Յոան Բուրժուա, Կադեր Ատու: Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը: Միջոցառման կազմակերպիչներն են ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը և «Արտ-Իմաժ» մշակութային ՀԿ-ն։ Նախագծի գլխավոր հովանավոր՝ Երևանի քաղաքապետարան: Միջոցառումն անցկացվում է ՀՀ ԱԳ նախարարության աջակցությամբ։ +374 91 58 94 55:

Մշակույթ

Ժամը 10:00-ից Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի և Երևանի Ավ.Իսահակյանի անվան N16 ավագ դպրոցի հետ համագործակցությամբ, հրավիրում են հոբելյանական միջոցառումների շարքին՝ քայլերթից մինչև նոր ցուցադրություն և գրքի շնորհանդես։ Ծրագիր. 10:00-ին հոբելյանական քայլերթ դեպի Պանթեոն թանգարան, 11:00-ին՝ Պանթեոնում ծաղկադրման արարողություն. մեծ գրողի հիշատակին հարգանքի տուրքի մատուցում, 12:30-ին՝ Ավ.Իսահակյանի տուն-թանգարան, «Մի մկան պատմություն» պատկերազարդ, խոսող խաղ-գրքի շնորհանդես, շրջայց թանգարանի գրական հատվածի նոր ցուցադրությունում: Հատուկ ծրագրի շրջանակում նաև տեղի կունենա նկարիչ Արա Հովսեփյանի հեղինակած Իսահակյանի դիմանկարի նվիրատվության արարողությունը թանգարանին, ելույթ կունենան Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի և «Հայ մյուզիք բենդ»-ի սաները, «Արև մոդելս» ՀԿ-ի սաները։ Միջոցառման ընթացքում մասնակիցներին կհյուրընկալեն Վարպետի սիրելի կաթով սուրճով և թխվածքով։

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը