Երևան

CORLEAP 14-րդ տարեկան համաժողովի մասնակիցներն այցելել են Երևանի հ. 23 մսուր-մանկապարտեզ

1 րոպեի ընթերցում

CORLEAP 14-րդ տարեկան համաժողովի մասնակիցներն այցելել են Երևանի հ. 23 մսուր-մանկապարտեզ

Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի (CORLEAP)-ի 14-րդ տարեկան հանդիպման ընթացքում համաժողովի մասնակիցները Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի ուղեկցությամբ այցելել են Երևանի հ. 23 մսուր-մանկապարտեզ, ծանոթացել կատարված աշխատանքներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

Նախակրթարանը վերակառուցվել է Էներգաարդյունավետության ծրագրով: Այս գործում Երևանին աջակցել  է  Եվրոպական միությունը, Եվրոպական ներդրումային բանկը, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հիմնադրամը, Կանաչ կլիմայի հիմնադրամն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը:

Որպես աշխատանքների պարտադիր բաղադրիչ՝ մանկապարտեզում իրագործվել են սեյսմիկ ամրացման ու էներգաարդյունավետացման միջոցառումներ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում