Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը և Ռուսաստանը մտադիր չեն հարձակվել Եվրոպայի վրա

2 րոպեի ընթերցում

Բելառուսը և Ռուսաստանը որևէ ագրեսիվ մտադրություններ չունեն եվրոպական երկրների նկատմամբ. Մինսկին ու Մոսկվային լարվածության սրացում պետք չէ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲելՏԱ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա նշել է, որ վերջին շրջանում Մինսկին և Մոսկվային մեղադրում են եվրոպական տարբեր երկրների վրա հարձակման մտադրության համար։

«Ես սա լսում եմ այնքան ժամանակ, որքան նախագահ եմ, իսկ ես վաղուց եմ նախագահ։ Դա լիակատար անհեթեթություն է։ Նման մտադրություն չունենք։ Ոչ մի Եվրոպա, Փարիզ կամ Լոնդոն մեզ հարկավոր չէ։ Նույնիսկ Լիտվան և Լեհաստանը, նույնիսկ Վիլնյուսն ու Վարշավան։ Նրանք մեզ պետք չեն։ Մեզ պետք չէ այս սրացումը», - ասել է Լուկաշենկոն Եվրասիական անվտանգությանը նվիրված Մինսկի երրորդ միջազգային խորհրդաժողովում, որը Բելառուսի մայրաքաղաքում անցկացվում է հոկտեմբերի 28-29-ին։

Նա նաև հայտարարել է, որ «Օրեշնիկ» հրթիռային համակարգի տեղակայումը Բելառուսում պատասխան է եվրոպական երկրների գործողություններին և չի կարող համարվել ագրեսիվ քայլ։

«Ոչ մի ագրեսիվություն չկա, ոչ մի։ Եվրոպական հինգ երկիր արդեն հայտարարել է իր տարածքում միջին հեռահարության հրթիռային համալիրներ տեղակայելու մտադրության մասին։ Ինչո՞ւ են մեզ հանդիմանում։ Այնպես որ, այս զենքի տեղակայումը Բելառուսում ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում լարվածության սրման և արդի սպառնալիքների դեմ պատասխան միջոց։ Այնպես որ, խնդրեմ, հրաժարվեք դրանից, և «Օրեշնիկ»-ի մասին խոսակցությունները կդադարեն։ Բայց չեն ցանկանում», - հավելել է Լուկաշենկոն։

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ