Քաղաքականություն

Չկա իշխանություն-եկեղեցի հակասություն, կա խնդիր բարձրաստիճան ՀԱԵ-ի հոգևորականների հետ. Արթուր Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

Չկա իշխանություն-եկեղեցի հակասություն, կա խնդիր բարձրաստիճան ՀԱԵ-ի հոգևորականների հետ. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանության և եկեղեցու միջև հակասություններ չկան, կան խնդիրներ Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արթուր Հովհաննիսյանն այս մասին ասել է խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։ 

Նրա խոսքով՝ իշխանությունները խնդիրներ ունեն այն հոգևորականների հետ, որոնք խախտել են Աստծուն տված իրենց ուխտը՝ իրենց վարքագծով նսեմացնելով ամեն հնարավոր արժեք։ 

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է երկխոսություն լինի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ՝ Հովհաննիսյանն ասաց, որ այդպիսի երկխոսություն կարող է լինել միայն Գարեգին Երկրորդի հրաժարականի շուրջ։ 

«Երկխոսություն չի կարող լինել նրա մասին, որ կուսակրոնության ուխտը խախտած որևէ հոգևորական պետք է շարունակի իր ծառայությունը և մենք՝ որպես հավատավոր ժողովուրդ, հաշտ լինենք դրա հետ»,- ասաց Հովհաննիսյանը:   

Նա անդրադարձավ նաև համացանցում տարածված տեսանյութին, որը վերագրվում է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին՝ շեշտելով, որ դատապարտելի է մարդու անձնական կյանք նման ձևով ներխուժելը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ․ հունիսի 10-ին առաջարկել է ստեղծել համակարգող խորհուրդ, որը գործուն քայլեր կձեռնարկի կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ 

Ավելի վաղ ՀՀ վարչապետը Ն.Ս.Օ.Օ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսին և մի խումբ բարձրաստիճան հոգևորականների մեղադրել էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ հայտարարելով՝ եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իսկապես խախտել է իր կուսակրոնության ուխտը և երեխա է ունեցել, նա չի կարողանա լինել Ամենայն Հայոց կաթողիկոս։   

Եկեղեցականներն էլ իրենց հերթին ՀՀ վարչապետին մեղադրում են հակաեկեղեցական արշավ սկսելու մեջ:  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում