3 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
28 հոկտեմբեր, 2025
ՀՀ ԱԺ
Ժամը 10:30-ին Ազգային ժողովի 330 դահլիճում կկայանա ԱԺ տնտեսական հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ 1.«Հայաստանի Հանրապետության 2026թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտների ձեւավորում, հարկային եւ մաքսային քաղաքականութուն: 2. «Հայաստանի Հանրապետության 2026թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ արդյունաբերություն, էներգետիկա եւ բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանրային ծառայությունների կարգավորում, մրցակցության պաշտպանություն, քաղաքաշինություն եւ անշարժ գույքի կադաստրի ոլորտ:
Ժամը 12:00-ից Ազգային ժողովի 414 դահլիճում ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 12:00-12:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 12:20-12:40, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 12:40-13:00:
Պետական կառույցներ
Ժամը 14:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի, Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանի, Օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 2025 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանի, Եվրոպայի մեծահասակների առաջնության փոխչեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանի ասուլիսը: Թեմա. Ինդոնեզիայիում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 10:30-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունում տեղի կունենա ՀԿԽԸ Նախագահ Դավիթ Ներսիսյանի և Իրանի Կարմիր Մահիկի նախագահ Դոկտոր Փիրհոսեյն Քոլիվանդի մամուլի ասուլիսը, որի ընթացքում երկու երկրների մարդասիրական կառույցների ղեկավարները կխոսեն համատեղ նոր ծրագրերի և գործընկերային հարաբերությունների խորացման մասին։ +374 93 55 75 30:
Մշակույթ
Ժամը 10:30-ին Հայաստանի ազգային պատկերասրահում /մուտքը՝ Հանրապետության հրապարակից/ տեղի կունենա «Իմպրեսիոնիզմի ուղիներ» նախագծի շրջանակներում կազմակերպվող «Իմպրեսիոնիզմներ. պատմություններ լուսանցքներից» միջազգային երկօրյա գիտաժողովի պաշտոնական բացումը: Գիտաժողովի բացմանը կնախորդի «Հովհաննես Ալխազյան. Վանից Փարիզ» խորհրդանշական ցուցահանդեսի բացումը: Միջոցառմանը կմասնակցի շուրջ 20 առաջատար մասնագետ Հայաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Վրաստանի թանգարաններից ու գիտական հաստատություններից՝ ստեղծելով գիտական փոխանակման և համագործակցության յուրահատուկ միջավայր։ 077 305341, 094 730350: