Ադրբեջանը «Եվրանեսթ»-ին չմասնակցելը չի կապում Հայաստանում դրա անցկացման հետ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-30-ը Երևանում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին հայտնել է «Եվրանեսթ»-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին։

«Ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի այս նիստին: Եվրախորհրդարանի կողմից ընդունված փաստաթղթերն ու հռչակագրերը հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այս հայտարարությունները նաև չեն աջակցում տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, ընդհակառակը, դրանք ծառայում են այն ուժերի շահերին, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում թշնամանքի շարունակմամբ», - պարզաբանել է պատգամավորը:

Նա հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը բազմիցս բողոք է արտահայտել այդ առիթով, և Եվրախորհրդարանի կողմից Վաշինգտոնում Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպումից հետո վերջերս արված «ոչ կառուցողական հայտարարությունը» լիովին խաթարել է Բաքվի վստահությունը «Եվրանեսթ»-ի շրջանակում համագործակցության նկատմամբ:

APA լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Միրկիշիլին ընդգծել է, որ նիստին չմասնակցելու որոշումը կապված չէ Հայաստանում դրա անցկացման հետ: 

«Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատվել, և գործնական քայլեր են ձեռնարկվում հարաբերությունները կարգավորելու համար», - հավելել է նա:

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը հրաժարվել էր «Եվրանեսթ»-ի երևանյան նիստից՝ պատճառաբանելով Եվրախորհրդարանի որոշ անդամների կողմնակալ դիրքորոշումը և ընդդիմությանը ցուցաբերած աջակցությունը։

Վրաստան

Վրացական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք  «Եվրանեսթ»-ի վեհաժողովին

Հայերեն English Español Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին