Ռուսաստան

Լավրովը Մոսկվայում ընդունել է իր հյուսիսկորեացի պաշտոնակցին

1 րոպեի ընթերցում

Լավրովը Մոսկվայում ընդունել է իր հյուսիսկորեացի պաշտոնակցին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ընդունել է իր հյուսիսկորեացի պաշտոնակից Ցոյ Սոն Հիին: Կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացումը և աշխարհում տիրող իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Լավրովը նշել է, որ վերջին երեք ամսվա ընթացքում Մոսկվայի և Փհենյանի հարաբերությունները «լրացուցիչ և հզոր խթան են ստացել 2024 թ. հունիսին երկու երկրների ղեկավարների սկզբունքային պայմանավորվածությունների զարգացման առումով»: 

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը երբեք չի մոռանա հյուսիսկորեացի զինվորականների սխրանքները Կուրսկի մարզն ուկրաինացի զինվորականներից ազատագրելու ժամանակ: 

Ցոյ Սոն Հին իր հերթին նշել է, որ Հյուսիսային Կորեան աջակցում է Ռուսաստանի ղեկավարության քաղաքականությունն՝ «ուղղված իր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային արդարության պահպանմանը և ուժեղ Ռուսաստան կառուցելու գործի իրականացմանը»: 

Ցոյ Սոն Հին աշխատանքային այցով Ռուսաստանում է գտնվում հոկտեմբերի 26-28-ը, որից հետո նա կմեկնի Բելառուս: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում