Պուտինը հրթիռներ փորձարկելու փոխարեն պետք է դադարեցնի Ուկրաինայում պատերազմը. Թրամփ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Մոսկվայի կողմից նոր՝ «Բուրեվեստնիկ» հրթիռի փորձարկմանը՝ նշելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է դադարեցնի Ուկրաինայում պատերազմը, ոչ թե հրթիռներ փորձարկի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում: 

Ըստ Մոսկվայի՝ «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռը երկնքում է եղել շուրջ 15 ժամ՝ անցնելով 14 000 կմ, և դա դրա հնարավորությունների սահմանը չէ: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարիք չունի հրթիռներ արձակել այդքան հեռու, քանի որ Ռուսաստանի ափերի մոտ միջուկային սուզանավ ունի տեղակայված:

«Նրանք գիտեն, որ մենք ունենք միջուկային սուզանավ, աշխարհում հզորագույնը, անմիջապես իրենց ափերի մոտ։ Այսինքն՝ պարտադիր չէ, որ այն անցնի 8000 մղոն», - լրագրողների հետ Թրամփի զրույցի ձայնագրությունն է տարածել Սպիտակ տունը: 

«Նրանք մեզ հետ խաղեր չեն խաղում, մենք էլ նրանց հետ խաղեր չենք խաղում։ Մենք անընդհատ հրթիռներ ենք փորձարկում։ Եվ, ի դեպ, չեմ կարծում, որ Պուտինի համար տեղին է նման բան ասել: Հարկավոր է ավարտել այս պատերազմը.... հրթիռներ փորձարկելու փոխարեն», - հավելել է Թրամփը:

Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահին զեկուցել են «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի հաջող փորձակման մասին: «Բուրեվեստնիկը» կարող է միջուկային մարտագլխիկ կրել և, ըստ Մոսկվայի, կարող է շրջանցել պաշտպանական ցանկացած համակարգ:

Հայերեն العربية Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին