Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը շրջադարձային իրադարձություն է․ Արարատ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը շրջադարձային իրադարձություն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

Նախարարը հիշեցրեց, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԱՄՆ նախագահի վկայությամբ ստորագրվել է հռչակագիր և նախաստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։  

«Կարող եմ առանց վարանելու օգոստոսի 8-ին տեղի ունեցածը անվանել շրջադարձային՝ բնավ չթերագնահատելով մինչ այդ այս ուղղությամբ կատարված աշխատանքը և բանակցությունները։ Այդ ամբողջը հանգեցրեց օգոստոսի 8-ին, և այն, ինչ տեղի ունեցավ այդ օրը Վաշինգտոնում, շրջադարձային էր և հետագա աշխատանքների համար անկյունաքարային»- ընդգծեց նա։

Միրզոյանի խոսքով՝ փաստաթուղթը նաև ամրագրում է միմյանց ներքին գործերին չմիջամտելու, սահմանների անձեռնմխելիության և տարածաշրջանում համագործակցության սկզբունքները։

«Ես շատ կարևոր եմ համարում այդ տեքստի հանրայնացումը նաև այն առումով, որ բոլորս կհիշենք՝ ինչպիսի մանիպուլյացիաներ էին տարածվում այս պայմանագրի վերաբերյալ՝ Սահմանադրության փոփոխություն, զանգվածային տեղահանումներ և այլն։ Փառք Աստծո, թուղթը հանրային է, հրապարակային է, և տեսնում ենք, որ այդ մանիպուլյացիաներից ոչ մեկը այնտեղ ոչ միայն չկա, այլև հեռավոր ակնարկ անգամ չկա դրանց մասին»,-ընդգծեց նախարարը։

Հայերեն English Español فارسی Français ქართული Русский

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ