Միացյալ Նահանգներ

Թրամփը մտադիր է այցելել Չինաստան 2026 թվականի սկզբին

1 րոպեի ընթերցում

Թրամփը մտադիր է այցելել Չինաստան 2026 թվականի սկզբին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պլանավորում է այցելել Չինաստան 2026 թվականի սկզբին։ Նա հույս է հայտնել, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պատասխան այց կկատարի Միացյալ Նահանգներ և կհանդիպի իր հետ Վաշինգտոնում կամ Ֆլորիդայում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է լրագրողների հետ ինքնաթիռում։

Թրամփը նշել է, որ շատ լավ հարաբերություններ ունի Չինաստանի ղեկավարի հետ: «Ես շատ հարգում եմ նախագահ Սիին: Նա ինձ շատ է դուր գալիս: Կարծում եմ՝ նա հարգում է ինձ և մեծ հարգանք ունի մեր երկրի նկատմամբ: Եվ կարծում եմ, որ մենք կկարողանանք կնքել գործարք՝ շահավետ մեր երկու երկրների համար», - ընդգծել է նա։ 

Ավելի վաղ Թրամփը հաստատել է, որ կհանդիպի Սի Ծինփինի հետ Կորեայի Հանրապետությունում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։ Մինչ այդ նա հայտարարել է, որ մեծ է համարում Չինաստանի հետ առևտրային գործարքի հասնելու հավանականությունը հաջորդ շաբաթ Սի Ծինփինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ։ 

ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների  հանդիպումը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 30-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում