Լիտվան փակում է Բելառուսի հետ սահմանը

2 րոպեի ընթերցում

Լիտվայի իշխանությունները փակում են Բելառուսի հետ սահմանային բոլոր անցակետերը։ Համապատասխան ծրագիրը քննարկվել է կառավարական հանձնաժողովի նիստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտարարել է Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն։

Նա հայտարարել է, որ սահմանը բաց կլինի միայն դիվանագետների և Բելառուսը լքել ցանկացող ԵՄ քաղաքացիների համար։ 

Ռուգինիենեն տեղեկացրել է նաև, որ իրենք այսուհետ ոչնչացնելու են Բելառուսի կողմից իրենց երկրի օդային տարածք ապօրինաբար մտնող ցանկացած մաքսանենգ օդապարիկ։

«Այս ճանապարահով մենք ազդանշան ենք ուղարկում Բելառուսին և հայտարարում, որ մեզ մոտ այլևս չենք հանդուրժելու որևէ հիբրիդային հարձակում։ Ձեռնարկելու ենք բոլոր խսիտ միջոցառումները՝ դադարեցնելու նման հարձակումները»,- LRT-ի փոխանցմամբ, հայտարարել է վարչապետը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև սահմանի փակումն անխուսափելի է դարձել իրենց օդային սահմանի խախտման կրկնվող միջադեպերի ու Բելառուսի իշխանությունների՝ դա կանխելուն ուղղված գործողությունների բացակայության պատճառով։ 

Ինգա Ռուգինիենեն տեղեկացրել է նաև, որ կառավարությունը կարող է քննարկել ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածի համաձայն անվտանգային խորհրդակցություններ սկսելու հարցը։

Եվրոպա

Վիլնյուսի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը Բելառուսի կողմից երկրի օդային տարածքը խախտելուց հետո

Բելառուսի տարածքից մաքսանենգ ծխախոտ տեղափոխող օդապարիկների պատճառով նախորդ շաբաթ մի քանի անգամ խախտվել է Վիլնյուսի օդանավակայանի աշխատանքը, ինչի հետևանքով տուժել է մոտ 30 հազար ուղևոր և 170 թռիչք։

Հայերեն Русский

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել. թուրք նախարար

Հնդկաստանի պաշտպանության նախարարը մեղադրել է ընդդիմությանը երկրում իշխանությունը զավթելու փորձի համար

Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Անտոնիու Կոշտան հայտնել են, որ ԵՄ-ն կպահպանի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Ռուբինյանն ու Գրոսուն քննարկել են Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Կենսաբազմազանության կորուստն ուղիղ ազդեցություն է թողնում երկրների զարգացման վրա. Սերդար Բերդիմուհամեդով

Ժաննա Անդրեասյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքները

Ռուբեն Ռուբինյանն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը

Իրանը և Ադրբեջանը կմշակեն էներգապաշարների ստորգետնյա պահեստարանների կառուցման նախագիծ

Ոստիկանը չանցած 10 րոպե եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից