Գյումրիում ազդարարվեց Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը

3 րոպեի ընթերցում

Գյումրիում ազդարարվեց մեծանուն հայ գրող, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը: Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, միջոցառումներն անցկացվում են  ինչպես Վարպետի հուշատուն-թանգարանում, այնպես էլ քաղաքի տարբեր մշակութային օջախներում։

Միջոցառումների շրջանակում Գյումրիի Ավ․ Իսահակյանի հուշատուն-թանգարանում ամփոփվել է միջազգային գիտաժողովը՝ ներկայացվել են գիտական զեկույցներ, տեղի են ունեցել գրական քննարկումներ, թատերական ընթերցումներ: Միջոցառումներին լայն մասնակցություն են ցուցաբերելու հանրակրթական դպրոցները, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, արվեստի և մշակութային կազմակերպությունները, թանգարաններն ու գրադարանները։ Թանգարանում միջոցառումների գլխավոր ակորդն  Ավետիք Իսահակյանի հոլոգրաֆիկ կերպարի ներկայացումն է՝ պատմական Անի քաղաք վիրտուալ այցելությամբ. համադրելով պատմությունն ու նորագույն տեխնոլոգիաները՝ այցելուն այսուհետ հնարավորություն ունի շնորհիվ VR (վիրտուալ իրականության) և հոլոգրաֆիկ ցուցադրությունների Ավետիք Իսահակյանի հետ տեղափոխվել պատմական Անի քաղաք, շրջել նրա փողոցներով, տեսնել հնագույն տաճարները և զգալ միջնադարյան Հայաստանի շունչը։ 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջայց են կատարել թանգարանում, հետևել գիտաժողովի ընթացքին: «Խոսելով մեր մեծերի կարևոր գաղափարների և ուղերձների մասին՝ գիտաժողովը հնարավորություն է տալիս վերլուծել, քննարկել, համադրել և տեսնել նաև առնչություններ մեր օրերի հետ: Ուրախ եմ, որ թանգարանները նաև դառնում են կենդանի խոսքի, շփման և երկխոսության միջավայրեր»,-նշել է նախարարը։

Գյումրիի ժողովրդական գործիքների պետական նվագախումբն անմասն չէր միջոցառումներից․  նվագախումբը ներկայացրեց «Իսահակյանը՝ երգերի մեջ» համերգային ծրագիրը՝ Վարպետի ստեղծագործությունների հիման վրա գրված երգերով։ 

Հոկտեմբերի 30-ին՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան օրը, Թատերական հրապարակում՝ Վարպետի արձանի մոտ, կկայանա ծաղիկների խոնարհման արարողություն։ Օրվա ընթացքում տեղի կունենան տարբեր տոնականմիջոցառումներ․ «Կումայրի» արգելոց-թանգարանի ցուցասրահում կբացվի հատուկ ցուցադրություն՝ «Իսահակյանը արվեստի մեջ» խորագրով, իսկ Տիկնիկային թատրոնում կներկայացվի «Քաղաքի խելոքները» ներկայացումը։                                                                                                            

Հայերեն Русский

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՄ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան