Քաղաքականություն

Վաղարշապատի տարածքային ընտրական հանձնաժողովները գումարել են իրենց առաջին նիստերը

1 րոպեի ընթերցում

Վաղարշապատի տարածքային ընտրական հանձնաժողովները գումարել են իրենց առաջին նիստերը

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները կազմակերպելու համար ձևավորված 47 տարածքային ընտրական հանձնաժողովները, «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, հոկտեմբերի 25-ին գումարել են իրենց առաջին նիստերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ ընտրական օրենսգրքի համաձայն, առաջին նիստում հանձնաժողովների անդամները ծանոթացել են իրենց իրավունքներին և պարտականություններին, և ստորագրել ծանոթացման տեքստը:

Նշվում է, որ հանձնաժողովների անդամներն իրենց լիազորությունների  ստանձնումից մինչև դրանց իրականացման ավարտն իրավունք չունեն նախընտրական քարոզչություն կազմակերպել և իրականացնել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում