Մշակույթ

Տիգրան Ավինյանը «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներ է շնորհել

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներ է շնորհել

Երևանի ավագանու որոշմամբ՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհել գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Իսահակյանին, լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Գրիգորյանին և հայ նկարիչ Տարոն Մուրադյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նշվում է, որ պարգևատրվել են նաև Երևանի քաղաքապետարանի ու ենթակա կառույցների այն աշխատակիցները, ովքեր ավելի քան 45 տարի բարեխղճորեն աշխատում են Երևանի համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում