Հոկտեմբերի 25-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

25 հոկտեմբեր,  2025            

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:15-ին առցանց ձևաչափով Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հրավիրում է մասնակցելու «Համատեղ պայքարելով կեղծ խոսույթների և ապատեղեկատվության դեմ. հայ-էստոնական փորձի փոխանակում» խորագրով միջոցառման բացմանը և տելեգրամյան ալիքների մեդիա բովանդակության ուսումնասիրության ներկայացմանը։ ՀԼԱ թիմ, +37499 755 898: 

Ժամը 16:00-ին Երևանի Կապույտ մզկիթում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի կազմակերպությամբ տեղի կունենա Խորեն Արամունու Իրանում լույս տեսած «Տաշտաքերանք» գրքի պարսկերեն տարբերակի շնորհանդեսը (թարգմանությունը Արմենուշ Առաքելյանի): Պարսկերեն լեզվի գիտակների ու գրականությանը ծանոթ գրասերների ներկայությունը ցանկալի է։ 094 901034:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 09:45-ից Հայաստանի ամերիկյան համալսարանում ՀԱՀ Զաւէն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետը «Նուռ Գեյմս» ընկերության հետ համատեղ կազմակերպում է GCON 2025-ը։ GCON-ը խաղերի զարգացման ամենամյա կոնֆերանս է։ Այս տարի համալսարանը հյուրընկալում է կոնֆերանսը՝ համախմբելով ոչ միայն խաղեր մշակողներին, այլև ոլորտային առաջնորդներին։ Կլինեն հատուկ հյուրեր՝ staff.am-ի գործադիր և հիմնադիր տնօրեն Լուիզա Ավետիսյանը, տարբեր կազմակերպությունների քոուչ Արմինե Մկրտչյանը, Prelaunch.com-ի համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը, ԱՆՎԻՎՆԱ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Վահե Բալուլյանը։ +374 60 612 514:  

Ժամը 11:00-ին «Դինամո» մարզահամալիրում կկայանա Այկիկենդո կարատեի միջազգային առաջնության բացումը եւ գեղեցիկ ցուցադրություն: Հայաստանի այկիկենդո կարատեի ազգային ֆեդերացիան և WKO Armenia-ն (World Kickboxing Organization Armenia) հայտարարում են առաջիկա միջազգային առաջնության մասին։ Առաջնությանը կմասնակցեն Հայաստանի, Իրանի և Վրաստանի առաջատար մարտարվեստների ներկայացուցիչները։ Մրցաշարը կանցկացվի կոնտակտային ձևաչափով՝ ներառելով մի շարք ոճեր և տարիքային խմբեր։ 096 97 97 97:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը