Տնտեսություն

Հայաստանը և Իրանը բանակցում են պարզեցված մաքսային միջանցքի համաձայնագիր կնքելու շուրջ. ՊԵԿ նախագահ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը և Իրանը բանակցում են պարզեցված մաքսային միջանցքի համաձայնագիր կնքելու շուրջ. ՊԵԿ նախագահ

Հայաստանի և Իրանի միջև պարզեցված մաքսային միջանցքի համաձայնագիր կնքելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում: 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում այս մասին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը: 

«Հայաստանի և Իրանի միջև պարզեցված մաքսային միջանցքի համաձայնագիր կնքելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում բանակցությունները շուտով կավարտվեն»,- ասաց Հակոբյանը։ 

ՊԵԿ նախագահը ներկայացրեց նաև Վրաստանի հետ համագործակցության վերաբերյալ մանրամասներ։ 

«Վրաստանի հետ համատեղ կետի հարց ենք քննարկում և աշխատանքային խումբ է ձևավորվել՝ Գոգավան-Գուգուտի հատվածում համատեղ ծառայություն մատուցելու ուղղությամբ»,- նշեց Հակոբյանը:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ էլ մեծ թափով վերսկսվել է գործակցությունը կարողությունների զարգացման, մաքսային համակարգի սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև առանձին խելացի մոնիթորինգային համակարգերի ներդրման ուղղությամբ: 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում