Միացյալ Նահանգներ

Պուտինը և Թրամփը չեն բացառում ապագայում գագաթնաժողով անցկացնելու հնարավորությունը. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Պուտինը և Թրամփը չեն բացառում ապագայում գագաթնաժողով անցկացնելու հնարավորությունը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը դրականորեն են տրամադրված ապագայում գագաթնաժողով անցկացնելու հնարավորության հարցում: Սա հետևում է նրանց հայտարարություններից, նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Այո, նախագահ Թրամփը հայտարարել է, որ այս պահին ինքը դադարել է մտածել գագաթնաժողով անցկացնելու մասին: Միևնույն ժամանակ վերջին երկու օրերի ընթացքում նա արդեն մի քանի անգամ կրկնել է, որ չի բացառում այդ գագաթնաժողովի անցկացումն ապագայում, - նշել է Կրեմլի ներկայացուցիչը: - Այդ տեսակետին համաձայն է նաև նախագահ Պուտինը, ինչի մասին նա ինքը երեկ ասաց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրուցելիս»:

 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում