9 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
24 հոկտեմբեր, 2025
Պետական կառույցներ
Ժամը 09:30-ին «Դվին» հյուրանոցում կկայանա ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպվող Համաշխարհային զբոսաշրջային հաղորդակցության ֆորում՝ «Tourism Talks: Connecting People, Places and Perspectives (Dialogue for Trust, Inclusion and Sustainability)» խորագրով /24-25/։ Բացման խոսք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոս: Գայանե, Հայկ Մանուկյան, Հայկ Բադալյան, Հովհաննես Մկրտչյան: +374 99 411111:
Ժամը 10:00-ին Ազգային գրադարանի շենքում կկայանա «Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտություն. Երևան 2025» խորագրով միջազգային գիտաժողովի պաշտոնական բացումը: Հոկտեմբերի 24-26-ը կայանալիք գիտաժողովի օրակարգում ընդգրկված են միջազգային մակարդակում առաջնահերթ համարվող հետևյալ խնդիրները՝ կլիմայի փոփոխությանը դիմակայուն ենթակառուցվածքներ, զրոյական ածխածնային և էներգաարդյունավետ շենքեր, բիոակտիվ և էկոլոգիապես մաքուր շինանյութերի կիրառություն, տեղեկատվական մոդելավորման (BIM), ԱԲ-ի և հեռահար սենսորների ներդրում, քաղաքների թվային վերափոխում (smart cities) և շրջակա միջավայրի վերահսկում GIS: Կշարունակվի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում:
Ժամը 14:30-ին ՀՀ փաստաբանների պալատի մեծ դահլիճում (Զաքյան 7-2, 4-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ վերջին շրջանում փաստաբանների իրավունքների ոտնահարման դեպքերի հետ կապված: 077 96 06 37:
Ժամը 15:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի ասուլիսը։ Թեմա. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2025 թվականի 9 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 10:00-ին «Yerevan Place Hotel»-ում «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն՝ ի դեմս հիմնադիր կազմ հանդիսացող՝ «Սոլարա», «Արփի Սոլար», «Դի Օհմ Էներջի», «Մանանա Գրեյն», «Ֆրիներջի», «Վոլտա-Յու», «Սոլար Հոլդինգ», «Արև Էներջի» ՍՊԸ-ների և ««Զենիթ» ակադեմիա» հիմնադրամի, հրավիրում է մամուլի ասուլիսի։ Պատրաստվում ենք խոսել հետևյալի մասին՝ 1. ինչպիսի խոչընդոտներ ունենք հիմա ՀՀ-ում. կարգավորիչ միջավայր, ֆինանսավորում, ցանցային պայմաններ և այլն, 2. ինչպիսի լուծումներ կարող են արագորեն դրական ճեղք բացել, 3. ինչն է կանգնեցրել արևային էներգետիկայի ներդրումները Հայաստանում, 4. ոլորտի համակարգային զարգացմանն ուղղված ռազմավարությունը՝ Ասոցիացիայի տեսլականում։ +374 (94) 420707:
Ժամը 11:00-ին Հանրապետության 30 հասցեում գտնվող ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է մի շարք քրեական գործերի ապօրինի լինելը» թեմայով։ Ասուլիսին կմասնակցեն ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպաններ Վահե Գրիգորյանը և Վարազդատ Հարությունյանը։
Ժամը 12:00-ին «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում (Դրոյի 22/5 հասցեում) «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ) և Գերմանիայում «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեն Հայաստանում իրենց գործընկեր կառույցի` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կհայտարարեն «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի հերթական` 32-րդ շրջանի բացման մասին: Բացման արարողությանը մասնակցելու նպատակով և «Հուսո տան» շենքի կառուցման 20-ամյա հոբելյանական միջոցառումներին ընդառաջ Գերմանիայից ժամանել է Շվեբիշ Գմյունդի ազգային բարձրագույն դպրոցի (Schwäbisch Gmünder Volkshochschule e.V.) տնօրեն Ինգրիդ Հոֆմանի գլխավորած պատվիրակությունը՝ բաղկացած 23 ներկայացուցիչներից։ 093-51-63-52:
Մամուլի ակումբներ
Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի ասուլիսը՝ «Պայքար կոռուպցիայի՞, թե՞ ընդդիմության դեմ» թեմայով։
Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին կխոսեն «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը և կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը։
Մշակույթ
Ժամը 13:00-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գրադարանում (Աբովյան 2) Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մամուլի ասուլիսով կներկայացնեն «Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնը», որը կայանում է երկրորդ անգամ։ Բանախոսներ՝ Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, «Ֆլեյտային կամուրջներ» միջազգային նախագծի ղեկավար Վարդան Վիրաբյան, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյան, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր Արմեն Մանասյան, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահարների խմբի կոնցերտմայստեր Նարեկ Ավագյան: Բացման համերգը՝ հոկտեմբերի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։ +374 93 69 09 72:
Ժամը 16:00-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա բանախոսություն (համաժամանակյա թարգմանությամբ)՝ «Կաշվի վերականգնում և կոնսերվացում» խորագրով։ Բանախոսությունը կվարեն Սաքսոնիա-Անհալթի երկրամասային թանգարանի և Ռեստավրացիոն լաբորատորիայի վերականգնողներ բ.գ.թ. Քրիստիան-Հայնրիխ Վունդերլիխը և Հայկո Բրոյերը։ Բանախոսները կներկայացնեն հնագիտական կաշվի պահպանման եղանակները, վերականգնման մեթոդներն ու տեխնիկան՝ անդրադարձ կատարելով նաև Արենի 1 քարանձավից հայտնաբերված կոշիկի պահպանման հարցերին։ +374 11 547 363:
Ժամը 18:15-ին /Մամուլի հավատարմագրում՝ 17:45-ին/ «Tashir Arena»-ում /Ագաթանգեղոսի փ.1/ կկայանա Երևան քաղաքի մշակութային կյանքի պատմական իրադարձություններից մեկի՝ Tashir Arena-ի հանդիսավոր բացման արարողությունը և ETERNIA շոուի առաջին ցուցադրությունը: Երեկոն կսկսվի համալիրի բացման արարողությամբ, որը խորհրդանշում է Երևանի կրկեսի պատմության նոր շրջափուլի մեկնարկը։ Միջոցառմանը կմասնակցեն մշակույթի գործիչներ, բարեգործական եւ ՀԿ-ների ղեկավարներ, Հայաստանի ու այլ երկրների բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական շոու-բիզնեսի աստղեր, հայտնի մեդիա դեմքեր ու բլոգերներ։ Արարողությունը կավարտվի տպավորիչ հրավառությամբ։ Լուսանկարումն ու տեսանկարահանումը թույլատրվում են՝ ներկայացման առաջին մասի առաջին 10 րոպեների և վերջի մասի վերջին 10 րոպեների ընթացքում, ընդմիջման ընթացքում՝ ֆոեում, ներկայացման երկրորդ բաժնի սկզբի առաջին 10 րոպեների և վերջին բաժնի վերջին 10 րոպեների ընթացքում: Շոուի ընթացքում լուսարձակով լուսանկարելն արգելվում է: Հայկ Բադալյան, Տաթև Դուրյան:
Ժամը 19:00-ին Common Ground Books & Spirits գրախանութ-սրճարանում (Բաղրամյան 6) տեղի կունենա միջազգային հարաբերությունների մագիստրոս Քրիստինա Սիմոնյանի՝ «Լիալուսնի գաղտնիքը» խոհափիլիսոփայական ֆանտաստիկ վեպի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է Newmag & friends ծրագրի շրջանակում:
Ժամը 19:30-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հայկական հեռուստաեթերի բազմամյա փորձով ֆիլմարտադրությամբ զբաղվող «Մենք» հոլդինգը մեկնարկում է նոր նախագիծ՝ «Մենք» թատրոն, որի սկիզբը կազդարարվի հոկտեմբերի 24-ին և 25-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ «Սերը վերջին հարկում» կատակերգությամբ: 093 28 80 88: