Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Լիլիթ Մկրտչյանը

2 րոպեի ընթերցում

Խաչատուր Աբովյանի անվան  հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանին բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը։ 

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Մանկավարժական համալսարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։  

Համալսարանի հանրության հետ կապերի վարչությունից նաև հայտնեցին, որ որոշումն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 29-ից: 

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 22-ին հայտնել էր, որ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցվել են՝ հաշվի առնելով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցված քրեական վարույթի շրջանակներում նրան առաջադրված մեղադրանքները։  

Իրավունք

Ձերբակալվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորը

Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էին Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և բուհի մի շարք այլ աշխատակիցներ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու,  առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու և կաշառք ստանալու հոդվածներով: Դատարանի որոշմամբ՝ Սրբուհի Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ 

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն