Գյուղմթերքի արտահանման ծավալն աճել է 13.8 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հայաստանից գյուղմթերքի արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.8 տոկոսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կառավարության հոկտեմբերի 23-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ծիրանի դեպքում՝ 25.5 տոկոս աճ, սալորի դեպքում՝ 61.1, դեղձի դեպքում՝ 87.1, կեռասի դեպքում՝ 123, տանձի դեպքում՝ 245, լոլիկի դեպքում՝ 12, պղպեղի դեպքում՝ 62, կաղամբի դեպքում՝ 843, սմբուկի դեպքում՝ 72, հատով ծաղիկի դեպքում՝ 6.4, տոննայով՝ 116 տոկոսով է աճել արտահանումը»,- ասաց վարչապետը:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձավ խաղողի մթերմանը, նշեց՝ տեխնիկական ամբողջ սորտերի մթերումն արդեն ավարտված է:

«Այս պահի դրությամբ՝ մոտ 211 հազար տոննա մթերվել է: Ամբողջ անցած տարի մթերման ծավալը եղել է 164 հազար 200 տոննա»,- նշեց նախարարը:

Գևորգ Պապոյանը հավելեց՝ այս պահին մթերման գործընթացում են Արենի սորտի խաղողը և որոշ այլ տեսակներ: 

Հայերեն English 中文

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան