Երևան

Երևանի Լենինգրադյան փողոցը կվերանվանվի Քըրք Քըրքորյանի անվամբ

1 րոպեի ընթերցում

Երևանի Լենինգրադյան փողոցը կվերանվանվի Քըրք Քըրքորյանի անվամբ

Երևանի ավագանին որոշում ընդունեց «Հանրապետություն» խմբակցության նախաձեռնությամբ նախագծով մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցը ՀՀ ազգային հերոս, բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ փոխելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու հոկտեմբերի 23-ի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը։

Երևանի ավագանու որոշման համաձայն՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենիգրադյան փողոցը (սկսվում է Հրազդանի մեծ կամրջից, հասնում Սեբաստիայի և Գ. Հասրաթյան փողոցների խաչմերուկ) կանվանափոխվի բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ՝ «Քըրք Քըրքորյան փողոց»: 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում