Գեղարքունիքի որոշ դպրոցներում ընթանում են մարզադահլիճների վերանորոգման և ջեռուցման համակարգերի տեղադադրման աշխատանքներ
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի 16 հանրակրթական դպրոցում ընթանում են մարզադահլիճների վերանորոգման և ջեռուցման կենտրոնացված համակարգերի տեղադադրման աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, ՀՀ կառավարության կողմից ֆինանսական միջոցներ են հատկացվել Այգուտի, Զովաբերի, Սևանի N2, Նորատուսի N3, Ծափաթաղի, Նորատուսի N2, Շողակաթի միջնակարգ և Նորաշենի հիմնական դպրոցներին՝ ջեռուցման տեղակայման, Վարդենիկի N1, Ճամբարակի N2, Վարդենիսի N4 հիմնական և Սևանի N6, Գանձակի N1, Գանձակի N2, Գավառի N8, Լճափի միջնակարգ դպրոցներին՝ մարզադահլիճներում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:
Մարզադահլիճների հիմնանորոգման նպատակով հատկացված գումարը կազմում է 123 միլիոն 612 հազար դրամ, ջեռուցման համակարգերի կառուցման նպատակով հատկացված գումարը՝ 118 միլիոն 936 հազար դրամ։
Բոլոր ուսհաստատություններում էլ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ, որոնք ավարտվելու են այս տարվա ընթացքում։