Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպումը չեղարկելու և ՌԴ դեմ նոր պատժամիջոցների մասին

3 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հանդիպումը՝ պատճառաբանելով դա դիվանագիտական ջանքերում առաջընթացի բացակայությամբ։ Նա տեղեկացրել է նաև, որ Ուկրաինայի դեմ պատերազմը շուտափույթ ավարտելու նպատակով ամերիկյան կողմը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերությունների նկատմամբ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը մասնավորապես ասել է․«Մենք չեղարկեցինք հանդիպումը նախագահ Պուտինի հետ։ Ինձ համար դա պարզապես ճիշտ չէր թվում։ Կարծում եմ՝ մենք չէինք ունենալու ակնկալվող արդյունքը։ Այդ պատճառով ես չեղարկեցի այն, սակայն մենք կհանդիպենք ապագայում»։

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների հանդիպումը ծրագրվում էր իրականացնել Հունգարիայում։ 

ԱՄՆ նախագահը իր դժգոհությունն է հայտնել ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելուն ուղղված բանակցությունների ընթացքից՝ նշելով․ «Անկեղծ ասած, ամեն անգամ երբ խոսում եմ Վլադիմիրի հետ, մենք լավ զրույց ենք ունենում, սակայն դրանք որևէ արդյունքի չեն տանում։ Դրանք պարզապես որևէ արդյունք չեն ունենում»։

Պատասխանելով հարցին, թե արդյոք կարծում է, որ ՌԴ նախագահ Պուտինը ցանկանում է ավարտել պատերազմը՝ Թրամփն ասել է․ «Կարծում եմ՝ նրանք երկուսն էլ ցանկանում են, որ խաղաղություն հաստատվի»։

Թրամփ-Պուտին հանդիպման չեղարկման մասին լուրը հայտնի դարձավ այն բանից հետո, ինչ Միացյալ Նահանգները հայտարարեց ռուսական երկու նավթ արդյունահանող ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկօյլ»-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշման մասին։  

Ինչպես հաղորդում է CNN-ը, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նշել է, որ «ժամանակն է դադարեցնել սպանությունները և անհապաղ դադարեցնել կրակը»։

«Հաշվի առնելով նախագահ Պուտինի հրաժարումը դադարեցնել այս անիմաստ պատերազմը, Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների նկատմամբ, որոնք ֆինանսավորում են Կրեմլին», - ասել է նա։

 

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին