4 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
23 հոկտեմբեր, 2025
ՀՀ ԱԺ
Ժամը 10:00-ին ԱԺ-ում աշխատանքը կշարունակի Ազգային ժողովի հերթական նիստը:
ՀՀ կառավարություն
Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:
Պետական կառույցներ
Ժամը 09:00-ին «Կոնգրես» հյուրանոցում կկայանա Կարգավորող մարմինների եվրոպական հարթակի (EPRA) 62-րդ համաժողովը։ Այս կարևոր միջազգային հարթակը մեկտեղում է 47 երկրների 56 կարգավորող մարմինների ներկայացուցիչների։ Հայաստանը երկօրյա համաժողովում կներկայացնի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ Համաժողովի օրակարգում ընդգրկված են երկու հիմնական թեմաներ. 1. Թվային դարաշրջանում մեդիա բազմակարծության ձևավորման, խթանման և պաշտպանության հիմնախնդիրները; 2. Ռազմավարությունների մշակման և իրագործման մեխանիզմները արագ փոփոխվող միջավայրում: +374 94 21 42 84:
Ժամը 10:00-ին Երեւանի քաղաքապետարանում գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: Օրակարգի նախագծին կարող եք ծանոթանալ կից հղումով. https://www.yerevan.am/hy/announcement/haytararowt-yown-479/
Մշակույթ
Ժամը 15:30-ին Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա.Յա.Աբրահամյանի հավաքածու) կբացվի ցուցահանդես՝ «Կերպի ձևը. նորաձևության հակառակ կողմը» խորագրով։ Ցուցահանդեսը կանցկացվի Երևանի նորաձևության շաբաթվա շրջանակում և կներկայացնի եզակի գեղարվեստական համադրություն՝ ռուս մեծ վարպետ Արթուր Ֆոնվիզինի (1882-1973) «Անծանոթ կինը» (երկկողմանի գործ, որի հակառակ կողմում նատյուրմորտ է) կտավի և Moment of White-ի զգեստների ընտրանիի միջև։ Բացի այդ, հոկտեմբերի 25-ին, Մերիդիան Էքսպո կենտրոնում, Երևանի նորաձևության շաբաթվա շրջանակում Ռուսական արվեստի թանգարանի ցուցանմուշներից ոգեշնչված Moment of White-ի նոր հավաքածուն, կներկայացվի հատուկ տաղավարում՝ որպես նորաձևության և մշակույթի փոխհարաբերության յուրահատուկ օրինակ։ Հարգելի՛ գործընկերներ խնդրում ենք այս փակ միջոցառման ժամն ու օրը չհրապարակել մինչ միջոցառումը, քանի որ ցուցադրությունը հանրության համար բաց կլինի հոկտեմբերի 24-ից։ Roza Grigoryan, (+ 374) 77 30 34 84:
Ժամը 19:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Կերպի ձևը. երկխոսություն արվեստի և նորաձեւության միջև» խորագրով բացառիկ ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի բացմամբ կազդարարվի Երևանի նորաձևության շաբաթվա պաշտոնական մեկնարկը։ Հայ դիզայներները, ոգեշնչված Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող արվեստի նմուշներից, ստեղծել են նոր աշխատանքներ, որոնք կներկայացվեն հանրությանը։ Ցուցահանդեսը նախաձեռնել են Հայաստանի նորաձևության և հագուստի պալատը, Մշակույթի զարգացման հիմնադրամը և Հայաստանի ազգային պատկերասրահը։ Հարգելի՛ գործընկերներ խնդրում ենք այս փակ միջոցառման ժամն ու օրը չհրապարակել մինչ միջոցառումը, քանի որ ցուցադրությունը հանրության համար բաց կլինի հոկտեմբերի 24-ից։ Roza Grigoryan, (+ 374) 77 30 34 84:
Ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է յուրօրինակ համերգային երեկոյի, որով կմեկնարկի «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը։ Այս նախագծի շրջանակում Հայաստանում շուտով կտնկվի «Սիմֆոնիկ անտառ»՝ որպես հավերժ կյանքի խորհրդանիշ՝ տոնելու Սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակը։ Համերգի ընթացքում կհնչեն Պյոտր Չայկովսկու և Էդվարդ Գրիգի՝ բնության գեղեցկությամբ ներշնչված ստեղծագործությունները՝ Ռաֆայելա Գրոմեսի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ +374 93 51 71 12: