Իրավունք

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում

2 րոպեի ընթերցում

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հարցաքննվել  է Քննչական կոմիտեում

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի ատենապետ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հարցաքննվել է համացանցում տարածված ձայնագրության հիման վրա հարուցված քրեական վարույթի շրջանակներում։ 

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից նշեցին. 

«Համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձը հարցաքննվել է»։

Հոկտեմբերի 17-ին համացանցում ձայնագրություն էր տարածվել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախկին գավազանակիր Հայր Աղան Երնջակյանի մասնակցությամբ։ Ըստ հրապարակումների՝ խոսակցությունը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին: Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Հայր Աղան Երնջակյանին համոզում է հետ վերցնել հոգևոր ծառայությունից ազատվելու դիմումը, սակայն վերջինս հրաժարվում է դա անելուց՝ իր դժգոհությունն արտահայտելով այն բանի առնչությամբ, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը իրեն հրահանգել է ընտանիքի անդամների հետ մասնակցել հակաիշխանական ցույցերին, իսկ երբ ինքը հրաժարվել է դա անելուց, իրեն ուղարկել են ծառայության իր բնակավայրից 200 կիլոմետր հեռու՝ մատուռում։

Ձայնագրության հրապարակումից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում