ԵՄ հատուկ ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական քայլերի առնչությամբ
4 րոպեի ընթերցում

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական քայլերի առնչությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրոնոն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
Very much encouraged by the series of latest positive steps in the Azerbaijan - Armenia peace process, including the annoucement by 🇦🇿 on the lifting of restrictions on the transit of goods for 🇦🇲 via 🇦🇿, (1/3)
— EUSR for South Caucasus and crisis in Georgia (@EUSR_SCCiG) October 22, 2025
yesterday's meeting between 🇦🇿 and 🇦🇲 Speakers in Geneva, and the planned roundtable discussions of 🇦🇲 and 🇦🇿 civil society experts in Yerevan. (2/3)
— EUSR for South Caucasus and crisis in Georgia (@EUSR_SCCiG) October 22, 2025
The 🇪🇺 warmly welcomes these practical developments and is ready to support all such initiatives and additional confidence-building measures. We equally welcome the announced preparations for another 🇦🇲-🇹🇷 meeting on restoration and relaunch of the Gyumri-Kars railway. (3/3)
— EUSR for South Caucasus and crisis in Georgia (@EUSR_SCCiG) October 22, 2025
«Շատ ոգևորված եմ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում վերջին դրական քայլերի շարքով, այդ թվում՝ Ադրբեջանի հայտարարությունը իր տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները վերացնելու մասին»,- գրել է նա։
Եվրոպացի պաշտոնյան նաև բարձր է գնահատել հոկտեմբերի 21-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանի խոսնակների միջև հանդիպումը, ինչպես նաև Երևանում նախատեսված կլոր-սեղան քննարկումները երկու երկրների քաղաքացիական հասարակության փորձագետների միջև:
Մագդալենա Գրոնոն նաև նշել է, որ Եվրամիությունը ջերմորեն ողջունում է «այս գործնական զարգացումները և պատրաստ է աջակցել բոլոր նմանատիպ նախաձեռնություններին և վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցառումներին»:
«Մենք հավասարապես ողջունում ենք նաև Հայաստան-Թուրքիա հերթական հանդիպման նախապատրաստումն՝ ուղղված Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնմանը և վերագործարկմանը», - եզրափակել է պաշտոնյան։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ «Ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Այդպիսի առաջին տարանցումը եղել է ղազախական ցորենի տեղափոխումը Հայաստան։ Կարծում եմ, որ սա նաև լավ ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն ոչ միայն թղթի վրա է, այլ նաև գործնական արտահայտում ունի»,-Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իլհամ Ալիևը։
Ավելի ուշ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ Հայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները վերացնելու մասին։ Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել էր, որ շուտով Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կհասնի ցորենի առաջին խմբաքանակը։