Միացյալ Նահանգներ

ԱՄՆ հանրապետական սենատորները Թրամփին Նոբելյան մրցանակի կառաջադրեն COVID-19-ի պատվաստանյութի մշակման համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ հանրապետական սենատորները Թրամփին Նոբելյան մրցանակի կառաջադրեն COVID-19-ի պատվաստանյութի մշակման համար

ԱՄՆ Սենատի հանրապետական սենատորներ Ջոն Բարասոն և Բիլ Քեսիդին պատրաստվում են բանաձև ներկայացնել երկրի նախագահ Դոնալդ  Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու վերաբերյալ՝ համաշխարհային Covid համավարակի ընթացքում պատվաստանյութերի մշակման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է NBC News-ը։

«Նախագահ Թրամփի վճռական գործողությունները ոչ միայն փրկեցին միլիոնավոր կյանքեր, այլև վերադարձրեց ամերիկյան տնտեսությունը կյանքի», - ասել է Քեսիդին լրատվամիջոցին՝ համոզմունք հայտնելով, որ հաջորդ Նոբելյան մրցանակը պետք է ստանա Դոնալդ Թրամփը։

Սենատորների խոսքով՝ իրենց ջանքերն արտացոլում են Թրամփի վարչակազմի այլ պաշտոնյաների, այդ թվում՝ առողջապահության նախարարի ցանկությունները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում