Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

22 հոկտեմբեր,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ԱԺ-ում աշխատանքը կշարունակի ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 09:30-ին «DoubleTree by Hilton» հյուրանոցի «Միլանո» սրահում (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ 4/2) կկայանա «Վարակների կանխարգելում և հսկողություն ու հակամանրէային կայունություն» խորագրով ազգային կոնֆերանս, որը նպատակ ունի խթանել մասնագիտական համագործակցությունը, գիտելիքների և փորձի փոխանակումը՝ վարակների վերահսկման և հակամանրէային կայունության ոլորտում։ Կոնֆերանսի կազմակերպիչներ՝ ՀՀ առողջապահության նախարարություն, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ): Կոնֆերանսին կմասնակցեն ոլորտի հայաստանյան և միջազգային մասնագետներ, գիտական ու առողջապահական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական կառույցների և միջազգային գործընկեր կազմակերպությունների պատվիրակներ։ ՀՎԿԱԿ (+374 99) 99-21-25: 

Ժամը 10:00-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ, նիստերի դահլիճ) տեղի կունենա Եվրամիության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի տեղեկատվական միջոցառում: Այն կազմակերպում է Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ)՝ Եվրոպական հանձնաժողովի, ՀՀ ԳԱԱ-ի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ։ Միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի աճող ներգրավվածությունը Եվրոպական հետազոտական տարածքին (ERA) և նրա ակտիվ մասնակցությունը ԵՄ հետազոտությունների և նորարարության ոլորտում գլխավոր նախաձեռնությանը՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին: ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը նախատեսված է 2021-2027թթ. համար: Մոտ 95 միլիարդ եվրո ընդհանուր բյուջե ունեցող ծրագիրը համաշխարհային մակարդակով ամենածավալուն գիտահետազոտական ծրագիրն է, որը համաեվրոպական համագործակցային գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման հիմնական գործիքն է: ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին:

Ժամը 10:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը կազմակերպում է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողով։ Գիտաժողովին կմասնակցեն ՌԴ գիտությունների ակադեմիայի Ա.Մ.Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, ԵՊՀ-ն, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը: Գիտաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 22-25-ը Երևանում և Գյումրիում: Ամփոփիչ նիստը՝ հոկտեմբերի 25-ին Գյումրիում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում: Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան Հայաստանի և արտերկրի գիտական կազմակերպությունների և բուհերի 57 հետազոտողներ և թարգմանիչներ։ Տպագրվելու է գիտաժողովի նյութերի ժողովածու։ ՀՀ ԿԳՄՍՆ:

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսը։ Թեմա. 2025 թվականի 3-րդ եռամսյակի զեկույցը՝ ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը