Լավրովը և Ռուբիոն պայմանավորվել են շարունակել հեռախոսային շփումները

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ պայմանավորվել է շարունակել հեռախոսային շփումները։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Մենք պայմանավորվել ենք շարունակել այս հեռախոսային շփումները՝ ավելի լավ հասկանալու համար, թե որտեղ ենք գտնվում և ինչպես շարժվել ճիշտ ուղղությամբ», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 20-ին իրենք «քննարկել են իրադրությունը, թե ինչպիսին է այն այսօրվա դրությամբ»։

«Եվ թե ինչպես կարող ենք պատրաստել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև սկզբունքորեն համաձայնեցված հերթական հանդիպման տարբերակը, որը Միացյալ Նահանգների նախագահն առաջարկել է անցկացնել Բուդապեշտում», - հայտարարել է նախարարը։

Մեկնաբանելով ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը կարող է հետաձգվել, Լավրովը հայտարարել է, որ «լավ հայտնի է արևմտյան բազմաթիվ ԶԼՄ-ների անփութությունը»։

«Ես ուզում եմ պաշտոնապես հաստատել՝ Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Պուտինի և Թրամփի միջև Ալյասկայում երկարատև բանակցությունների ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների համեմատությամբ։ Այս փոխըմբռնումները հիմնվում են այն ժամանակ ձեռք բերված համաձայնության վրա, որը նախագահ Թրամփը շատ հակիրճ ձևակերպեց, երբ ասաց, թե հարկավոր է երկարատև, կայուն խաղաղություն, այլ ոչ թե անհապաղ հրադադար, որը ոչ մի տեղ չի տանի։ Մենք լիովին հավատարիմ ենք մնում այս բանաձևին։ Եվ ես այն հաստատեցի երեկ Մարկո Ռուբիոյի հետ զրույցում», - հայտարարել է Լավրովը։

Միացյալ Նահանգներ

Ռյաբկովը վաղաժամ է համարել Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գրաֆիկի մասին խոսելը

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով