Գերմանիան Հայաստանին 84,6 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի՝ դրամաշնորհի և վարկի տեսքով

3 րոպեի ընթերցում

Հայաստանը Գերմանիայից կստանա 84,6 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն, որի մի մասը կտրամադրվի որպես դրամաշնորհ, իսկ մյուս մասը՝ որպես վարկային միջոց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։ 

Նա նշեց, որ Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև համագործակցության համաձայնագրի գործընթացը սկսվել է դեռևս 2023 թվականին՝ Երևանում կայացած միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում։ 

«Գերմանիայի կողմից Հայաստանին կտրամադրվեն 84,6 միլիոն եվրոյի ֆինանսական միջոցներ, որից 18,6 միլիոն եվրոն գրանտային, իսկ 66 միլիոնը՝ վարկային միջոցներ են։ Վարկային բաղադրիչը նույնպես բավականին շահավետ է՝ առաջին փուլով 26 միլիոն եվրոյի վարկը կտրվի 0,9 տոկոսով, իսկ երկրորդ փուլով 40 միլիոն եվրոն՝ 0,82 տոկոսով»,- նշեց նախարարը։  

Պապոյանի խոսքով՝ վարկային միջոցների կառավարումը կիրականացնի Հայաստանի Կենտրոնական բանկը՝ Գերմանիայի վերակառուցման վարկերի բանկի (KfW) հետ կնքված համաձայնագրի շրջանակում։ ԿԲ-ն այդ գումարները վարկային ծրագրերով կհանձնարարի առևտրային բանկերին, որոնք էլ կտրամադրեն վարկեր փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ)՝ էներգաարդյունավետության և արտադրական արդիականացման նպատակներով։

«Վարկային միջոցները կօգտագործվեն էներգաարդյունավետ սարքավորումների ձեռքբերման, շենքերի ջերմամեկուսացման, ջեռուցման և օդորակման համակարգերի արդիականացման, լուսավորության համակարգերի բարելավման, արևային պանելների և կուտակիչների տեղադրման համար։ Եթե նախորդ փուլում շեշտը դրված էր արևային պանելների վրա, ապա այժմ հիմնական ուշադրությունը կենտրոնացված է էներգիայի կուտակիչների համակարգերի վրա»,– ընդգծեց նախարարը։  

Նրա խոսքով՝ այս ծրագրի միջոցով հնարավորություն կստեղծվի փոքր և միջին բիզնեսների համար՝ կիրառել էներգախնայող լուծումներ, նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը և զարգացնել կանաչ տեխնոլոգիաները։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Բեռլինում տեղի կունենա Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ 

Հայերեն العربية English Français Русский

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին