Տնտեսություն

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 3.7 տոկոսի գնաճ

1 րոպեի ընթերցում

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 3.7 տոկոսի գնաճ

Հայաստանում 2025 թվականի սեպտեմբերին գնաճը 3.7 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից: Օգոստոսի համեմատ գներն աճել են 0.1 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանի տնտեսական զարգացումների վերաբերյալ Համաշխարհային բանկի հրապարակած ամենամսյա հերթական ամփոփագրում:

Կազմակերպության ներկայացրած վերլուծությունում նշվում է, որ սեպտեմբերին գրանցված գնաճը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի և ոչ ոգելից խմիչքների թանկացմամբ, որոնց գինը տարեկան կտրվածքով ավելացել է 5.8 տոկոսով:

Աշնան առաջին ամսին գնաճին նպաստել են նաև սպառողական զամբյուղում համակցված 18 տոկոս մասնաբաժին ունեցող առողջապահության (3.5 տոկոսով) և տրանսպորտի (4.1 տոկոսով) ոլորտները։

Սեպտեմբերի 16-ին ՀՀ կենտրոնական բանկը որոշել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել 6.75 տոկոս՝ միաժամանակ ազդարարելով այն աստիճանաբար նվազեցնելու պարբերաշրջանի մասին: Հաջորդ 12 ամիսներին վերաֆինանսավորման տոկոսադրույքը նախատեսվում է հասցնել շուրջ 6.25 տոկոսի:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում