Ադրբեջան

Աբբաս Արաղչին հուսով է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը կհանգեցնի տարածաշրջանում երկարատև անվտանգության

2 րոպեի ընթերցում

Աբբաս Արաղչին հուսով է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը կհանգեցնի տարածաշրջանում երկարատև անվտանգության

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպման ընթացքում հույս է հայտնել, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանում երկարատև անվտանգության կհանգեցնի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ ներկայացնելով պաշտոնյաների հանդիպման մանրամասները։ 

«Աբբաս Արաղչին վերահաստատել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության հարգման հարցում՝ պաշտպանելով վեճերի լուծման դիվանագիտական ​​լուծումները։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կհանգեցնի տարածաշրջանում երկարատև անվտանգության»,-նշել է գործակալությունը։ 

Նշվում է, որ կողմերը նաև ընդգծել են հարևան երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։  

Հաղորդվում է, որ իրանցի ու ադրբեջանցի պաշտոնյաներն իրենց մտադրությունն են հայտնել՝ զարգացնելու երկկողմ կապերը։  

«Արաղչին նաև ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ռազմավարական կարևորությունը ինչպես Իրանի, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանի համար»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։  

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել։ Մինչ հռչակագրի ստորագրումը Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրել էին խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև համատեղ նամակով դիմել էին ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով։ Նույն օրը Հայաստանը նաև համագործակցության երկկողմ հուշագրեր է ստորագրել ԱՄՆ-ի հետ։   

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում