Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի հաստատմանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի հաստատմանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ Լյուքսեմբուրգում քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի վերջնականացմանն ու հաստատմանն առնչվող հարցեր։

«Երկուստեք ընդգծվել է տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության խթանման հարցում փոխշահավետ ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը, ինչին մեծապես կարող են նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել ներկայիս հիբրիդային սպառնալիքների հաղթահարման մեխանիզմների շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում