Իրավունք

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է երկու ամսով

1 րոպեի ընթերցում

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է երկու ամսով

Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Գյումրի համայնքի ղեկավարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։  

Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված մեծածավալ միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ստացվել են փաստական տվյալներ, ըստ որոնց՝ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, նախնական համաձայնությամբ, պահանջել և ստացել են կաշառք-գումարներ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդումներ և ձերբակալություններ են իրականացվել ութ անձի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի նկատմամբ։ 

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ նույն վարույթի շրջանակում ձերբակալված մյուս անձանց խափանման միջոցների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ մեկնաբանությամբ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում