Քաղաքականություն

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են «Թրամփի ուղի» նախագծի կյանքի կոչմանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են  «Թրամփի ուղի» նախագծի կյանքի կոչմանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գերատեսչությունը՝ մանրամասնելով, որ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ ներառյալ առկա մեխանիզմների միջոցով ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։  

Նշվում է, որ Արարատ Միրզոյանը և Յորղոս Գերապետրիտիսն անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության պայմաններում փոխկապակցվածության խթանման ծրագրեին, այդ թվում՝ Հայաստանում «Թրամփի ուղու» կյանքի կոչմանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում