Տնտեսություն

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում երկկողմ փոխշահավետ համագործակցության ընդլայնման, առևտրաշրջանառության ծավալների ավելացման, արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացման, լոգիստիկ նոր ուղիների ապահովման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել ագրոարդյունաբերության ոլորտում և պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ համագործակցության զարգացման հեռանկարներին։ 

Նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումների իրականացումը, ինչպես նաև ղազախստանյան կապիտալով ընկերությունների գործունեությունը։  

Մտքեր են փոխանակվել նաև 2024-2025թթ․ առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի վերաբերյալ։

Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը՝ լիովին աջակցելով համատեղ ծրագրերի իրագործմանը և նոր նախաձեռնությունների առաջմղմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում