Լավրովը և Ռուբիոն կքննարկեն Ուկրաինան և երկկողմ օրակարգը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի առաջիկա հանդիպման ժամանակ կարող են քննարկվել ուկրաինական հարցը, երկկողմ հարաբերությունները և տնտեսական օրակարգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ  Ռյաբկովը։

«Իհարկե, ուշադրության կենտրոնում են հատուկ ռազմական գործողության թեման և արևմտյան խմբի կողմից Ուկրաինային աջակցելու քաղաքականությունը, որը չի կարող մեզ գոհացնել։ Կան նաև երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր։ Ես չեմ բացառում նաև տնտեսական ոլորտին վերաբերող հարցերը. դրանք նույնպես ուշադրության կարիք ունեն», - Ռյաբկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։ 

Փոխնախարարը շեշտել է, որ Մոսկվայի համար հիմա կարևոր է ամերիկացիներին փոխանցել, որ Ալյասկայում օգոստոսին տեղի ունեցած հանդիպումը սահմանել է այն շրջանակը, որի շրջանակում «մենք պետք է աշխատենք»։ 

«Այստեղ մենք այլընտրանք չունենք. մենք պետք է բոլոր ապագա ջանքերում հենվենք այն ամենի վրա, ինչ սահմանել և ձևակերպել են նախագահները։ Իսկ այլ, թեկուզ կարևոր, բայց ժամանակատար սյուժեների հաշվին օրակարգն արհեստականորեն ընդլայնել կարելի է, սակայն թե որքանով դա կօգնի հիմնական ուղղությանը իմ նշած ոլորտներում, հարց է», - հավելել է փոխնախարարը։

Իր հերթին, «ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ Ռյաբկովը նաև հայտնել է Լավրովի և Ռուբիոյի առաջիկա հեռախոսազրույցի մասին։

Հայերեն English Français Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով