Եվրոպա

ԵՄ-ում պատշաճ չեն համարում Պուտինի այցը Հունգարիա

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ում պատշաճ չեն համարում Պուտինի այցը Հունգարիա

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Ռուսաստանի նախագահի այցը Հունգարիա պատշաճ չի համարում՝ հաշվի առնելով, որ Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինի ձերբակալման հրաման է տվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կալասն ասել է Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելիս: 

«Հարցն այն է՝ արդյոք սա ինչ-որ արդյունք կտա թե ոչ», - լրագրողների հետ Կայա Կալասի զրույցի տեսանյութն է տարածել Reuters գործակալությունը: 

ԵՄ դիվանագիտության ղեկավարը ողջունել է խաղաղության հասնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ հավելելով, որ իրենք չեն տեսնում, որ Ռուսաստանը խաղաղություն է ցանկանում: 

Կալասը նաև հայտնել է, որ այս շաբաթ, ամենայն հավանականությամբ, կընդունվի Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների 19-րդ փաթեթը:

Իր հերթին, գագաթնաժողովին ժամանելիս Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ պատժամիջոցների նոր փաթեթը կթիրախավորի Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածը: Նա նույնպես անդրադարձել է Բուդապեշտում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների նախատեսվող հանդիպմանը:

«Վլադիմիր Պուտինի ներկայությունը Եվրամիության տարածքում իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե դա հանգեցնի անհապաղ հրադադարի՝ առանց նախապայմանների», - նշել է Բարոն: 

Հոկտեմբերի 16-ին Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտարարել է Բուդապեշտում շուտով հանդիպելու պայմանավորվածության մասին։ 

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում