Թրամփը խոսել է Չինաստանից ներմուծման մաքսատուրքերն իջեցնելու նախապայմանների մասին

2 րոպեի ընթերցում

Վաշինգտոնը կարող է իջեցնել Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, սակայն ցանկանում է հասնել Պեկինի կողմից հազվագյուտ մետաղների հարցում դիրքորոշման փոփոխության և վերականգնել ամերիկյան սոյայի գնումները նախկին ծավալներով։ 

«Նրանք մեզ վճարում են վիթխարի, հսկայական գումարներ մաքսատուրքերի պատճառով։ Նրանք, հավանաբար, կցանկանային, որ այդ գումարներն ավելի քիչ լինեին։ Եվ մենք կաշխատենք դրա վրա։ Բայց նրանք էլ պետք է մեզ ինչ-որ բան տան», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Թրամփն ասել է լրագրողներին իր ինքնաթիռում՝ Ֆլորիդայից Վաշինգտոն վերադառնալիս։ 

«Ես ցանկանում եմ, որ Չինաստանը մեզանից սոյա գնի՝ թեկուզ այն ծավալներով, որքան նախկինում էր»,- հայտարարել է Թրամփը։ Նա նաև ընդգծել է՝ չի ցանկանում, որ Չինաստանը «մեզ հետ խաղեր խաղա հազվագյուտ մետաղների հարցով»։

Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում առաջիկայում Կորեայի Հանրապետությունում ակնկալվում է Թրամփի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ 

Հոկտեմբերի 9-ին Չինաստանի Առևտրի նախարարությունը հրապարակել է երկու փաստաթուղթ՝ հազվագյուտ մետաղների և դրանց հետ կապված տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության խստացման վերաբերյալ։ Հոկտեմբերի 10-ին Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նոյեմբերի 1-ից կամ ավելի վաղ լրացուցիչ 100-տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Բացի դա, նա նաև զգուշացրել է Չինաստան այլ ապրանքների, ամենից առաջ ավիատեխնիկայի պահեստամասերի մատակարարումների հնարավոր սահմանափակումների մասին:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին