Կրթություն

Կրթությանը հատկացվող հաջորդ տարվա միջոցները կլինեն ռեկորդային․ Անդրեասյան

2 րոպեի ընթերցում

Կրթությանը հատկացվող հաջորդ տարվա միջոցները կլինեն ռեկորդային․ Անդրեասյան

Հայաստանում կրթությանը հատկացվող պետական ֆինանսավորումը շարունակում է աճել՝ չնայած նույնիսկ աշխարհի զարգացած երկրներում այդ ոլորտին ուղղվող միջոցների կրճատմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում»-ի բացմանը հայտարարեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: 

«Հայաստանի Հանրապետությունը՝ անցնելով համավարակով և պատերազմով, դիմագրավելով հետպատերազմական իրավիճակի մարտահրավերները, ոչ միայն չի կրճատել կրթությանն ուղղվող բյուջեն, այլև ամեն տարի հետևողականորեն ավելացրել է այն: Եթե 2021թ․-ին կրթության ոլորտին ուղղվող պետական հատկացումը կազմել է 149 մլրդ դրամ, ապա 2025թ․-ին կրթության ոլորտի բյուջեն արդեն իսկ կրկնապատկվել է 2021թ․-ի համեմատ: Հաջորդ տարի կրթությանը հատկացվող միջոցները կլինեն ռեկորդային Հայաստանի անկախության պատմության մեջ»,- ասաց նախարարը։ 

Ժաննա Անդրեասյանը հավելեց՝ պետությունը մեծ գումարներ է ներդրել նաև գիտության զարգացման համար: 

«Կառավարությունը շուրջ 280 տոկոսով ավելացրել է գիտության ֆինանսավորումը, այդ թվում՝ մինչև 300 տոկոսով բարձրացվել են գիտաշխատողների բազային վարձատրության չափերը, մեծածավալ ներդրումներ են իրականացվել գիտական հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ»,- նշեց Անդրեասյանը: 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն ընդգծեց՝ կրթության ռազմավարությունը Հայաստանի միակ ոլորտային ռազմավարությունն է, որն ունի օրենքի կարգավիճակ, իսկ այդ փաստաթղթի առանցքն այն է, որ յուրաքանչյուր երեխա տաղանդավոր է և պետք է կրթական համակարգը բացահայտի ու նպաստի այդ տաղանդի զարգացմանը: 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում