4 րոպեի ընթերցում
Առաջիկա միջոցառումների անոնսը հասանելի է միայն բաժանորդագրությամբ: Բաժանորդագրության hամար խնդրում ենք կապվել գործակալության մարկետինգի բաժին marketing@armenpress.am հասցեով կամ +374 11 539818 հեռախոսահամարով:
ԱՆՈՆՍ
20 հոկտեմբեր, 2025
ՀՀ նախագահական
ՀՀ ԱԺ
ՀՀ կառավարություն
ՀՀ նախարարություններ
Պետական կառույցներ
Ժամը 09:30-ին «Դվին հոլ»-ում (Պարոնյան 40) կանցկացվի «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում» երկօրյա համաժողովի բացումը: Ելույթներով հանդես կգան՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Հաջորդիվ տեղի կունենա պանելային քննարկում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեի, ինչպես նաև մի շարք երկրների կրթության և գիտության ոլորտները համակարգող նախարարությունների պատվիրակների մասնակցությամբ։ Պանելային քննարկմանը կհաջորդի ճեպազրույց ԶԼՄ ներկայացուցիչների հետ (ժամը 11։30-12։00-ը)՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեի և միջազգային պատվիրակների մասնակցությամբ:
Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի ասուլիսը։ Թեմա. աշխատանքային պայմանագրերի կնքումը էլեկտրոնային թվային հարթակով:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 11:00-ին «Իբիս Երևան կենտրոն» հյուրանոցում (Հյուսիսային պողոտա 5/1) «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի անունից հրավիրում ենք մասնակցելու և լուսաբանելու «Հանրակրթությունը Հայաստանում 2025» զեկույցի շնորհանդեսին: Այն մշակվել է Հանրային քաղաքականության ինստիտուտի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի եւ «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ։ +374 93 207-237:
ժամը 13:00-ին Ramada հյուրանոց (Փավստոս Բուզանդ փողոց 15) Երևանի նորաձևության շաբաթ 2025-ին նվիրված մամուլի ասուլիս։
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Մամուլի ակումբներ
Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ նվիրված ՀՀ-ում ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորման բարձրացման նոր նախագծին: Հոկտեմբերի 21-25-ը Ծաղկաձոր քաղաքում որակավորման բարձրացման ծրագիր կանցկացվի։ «Հայաստանում ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների համար որակավորման բարձրացման դպրոցը» կազմակերպվել է Ռոսսոտրուդնիչեստվոյի և Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Մշակույթ
Ժամը 12:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա իտալացի տենոր Վիտտորիո Գրիգոլոյի մասնակցությամբ մամուլի ասուլիս:
Հոգեւոր
Սպորտ