2 րոպեի ընթերցում
Առաջիկա միջոցառումների անոնսը հասանելի է միայն բաժանորդագրությամբ: Բաժանորդագրության hամար խնդրում ենք կապվել գործակալության մարկետինգի բաժին marketing@armenpress.am հասցեով կամ +374 11 539818 հեռախոսահամարով:
ԱՆՈՆՍ
19 հոկտեմբեր, 2025
ՀՀ նախագահական
ՀՀ ԱԺ
ՀՀ կառավարություն
ՀՀ նախարարություններ
Պետական կառույցներ
Ժամը 11:00-ին Կենդանաբանական այգու ծառուղիներում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության աջակցությամբ «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի, գործընկեր կառույցների ծրագրերում ընդգրկված Արցախից բռնի տեղահանված անձանց միջոցով կտնկվեն ավելի քան 100 արծաթափայլ եղևնու մատղաշ տնկիներ։ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի կանաչ թոքերն ընդլայնելու գործում սերտորեն համագործակցում է ՀԿ-ների հետ: Այս անգամ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության գործընկեր «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամը արծաթափայլ եղևնու բուսակների նոր խմբաքանակ է նվիրում Երևանի քաղաքապետարանին: Սույն ծառերի նվիրատվության գաղափարը պատկանում է հայ ժողովրդի մեծ բարեկամ, գերմանացի քահանա Կառլ-Հայնց Շայդեին: Երևանի քաղաքապետարան, «Հուսո տուն» +374 93 516352:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 10:30-ին առաւօտեան ժամը 10:30-ին Սուրբ Պետրոս հրապարակին վրայ տեղի պիտի ունենայ Երանելի Իգնատիոս Արք. Մալոյեանի եւ այլ վեց երանելիներու սրբադասման արարողութիւնը զոր պիտի գլխաւորէ Լեւոն ԺԴ. Պապը։ Հայրերէն մեկնաբանութեամբ արարողութեան կարելի է հետեւիլ ուղիղ եթերով՝ Youtube-ի հետեւեալ հասցէին վրայ՝ https://www.youtube.com/live/zD_BBY7SR8Q ու նաեւ https://www.vaticannews.va/hy.html կայքէջի միջոցաւ:
Ժամը 16:00-ին ք.Էջմիածնում (Վազգեն Առաջին փ. 5/50) «Մայր Հայաստան» կուսակցությունը կազմակերպում է հավաք, որի ժամանակ կներկայացվի Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական ծրագիրը:
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Մամուլի ակումբներ
Մշակույթ
Հոգեւոր
Սպորտ